Լիբիայում առնվազն 30 մարդ է զոհվել, եւս 60-ը վնասվածքներ են ստացել Մուամար Քադաֆիի զորքերի կողմից Միսուրատա քաղաքի գնդակոծման ժամանակ: Այդ մասին հաղորդում է Al Arabiya-ն` վկայակոչելով տեղական լրագրողներից մեկին:

Զոհվածների մեջ տասնամյա մի տղա կա: Կառավարական ուժերը շարունակում են գնդակոծումները` չնայած ապրիլի 23-ին հայտարարել էին, թե դադարեցնում են շրջափակումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: