Սիրիայի հարավային Դերաա քաղաք բանակային ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է մտցվել, բախումների արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ:
Դերաա քաղաքը Սիրիայում տարածված հակակառավարական ելույթների էպիկենտրոն է դարձել:
Անվտանգության ուժեր են մտցվել նաեւ Դամասկոսի արվարձան Դումա եւ Ջեբլա քաղաք: Սիրիան նաեւ փակել է իր սահմանը Հորդանանի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























