Վոլգոգրադում Անվտանգության դաշնային ծառայության եւ տեղական ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է հատուկ վտանգավոր հանցագործ, 42-ամյա Տիգրան Հարությունյանը, ով հետախուզվում էր ինտերպոլի կողմից` Արեւմյտան Եվրոպայում կատարած մի քանի սպանությունների կապակցությամբ:
Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Որոշվում է նրան արտաքսելու հարցը:
Life News-ի տեղեկություններով, Հարությունյանը վարձու մարդասպան է, քրեական շրջանակներում հայտնի Տիկո մականունով: Նա իր զոհերին սպանում էր գլխին կատարած երկու կրակոցներով: Հարությունյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ 1996թ.` Վոլգոգրադում կատարած սպանության համար:
2002թ. Հարությունյանը ձերբակալվել էր Գերմանիայի ոստիկանության կողմից զինված կողոպուտի համար, եւ չորս տարի անցկացրել էր բանտում: 2010թ. Բելգիայի ոստիկանությունն ապացուցել էր նրա մեղսակցությունը երկրի տարածքում կատարած սպանության մեջ:




























