Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ նոր տեսակի կորանավիրուսով վարակվելուց հետո հանգստանում է տանը, հայտնում է Associated Press-ը:

Երգիչն իր հայտարարության մեջ նշել է, որ ինքը տանն է եւ իրեն շատ լավ է զգում:

Դոմինգոյի խոսքով՝ հիվանդության ամենաառաջին ախտանիշներից հետո, ինչպես միշտ, բշիշկների հսկողության տակ է՝ նկատի ունենալով տարիքը եւ ուղեկցող հիվանդությունները:

«Հենց հիմա իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են նաեւ բոլորի հետ, ովքեր մեծահոգաբար աշխատում են, որ մեր կյանքերը փրկեն: Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո համար եւ կրկին բոլորին խորհուրդ եմ տալիս մնալ տանը: Շուտով կտեսնվենք»,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Հիշեցնենք, որ 79-ամյա Դոմինգոն Մեքսիկայում հոսպիտալացվել էր իր այն հայտարարությունից հետո, որ վարակվել է կորոնավիրուսով: Երգչի ջերմությունը բարձրացել էր եւ հազ էր նկատվել: