Հայաստանի խորհրդարանը պարտադիր կերպով պետք է ճանաչի Օսմանյան Թուրքիայում իրագործված քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները։ Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

«Մենք պետք է ճանաչենք Օսմանյան Թուրքիայում իրագործված ասորիների, հույների եւ եզդիների ցեղասպանությունները։ Եւ ընդհանրապես, մենք պետք է ճանաչենք աշխարհի բոլոր ցեղասպանությունները, հակառակ դեպքում նմանօրինակ հանցագործություններ մարդկության դեմ տեղի կունենան ամեն օր»,- ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ Հայաստանի ասորիների ֆեդերացիան դիմել էր խորհրդարանական ուժերին՝ առաջարկելով պաշտոնապես ճանաչել Օսմանյան Թուրքիայում իրագործված ասորիների ցեղասպանությունը։