Ռուսաստանի ժողովրդական ազատության ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը կարծում է, որ ռուսական իշխանությունները սադրել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պատերազմ սկսել 2008-ի օգոստոսին: Ինչպես հաղորդում է ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է, հանդես գալով Մոսկվայի Կարնեգի միջազգային կենտրոնում:

«Մենք կարծում ենք, որ այդ պատերազմը, փաստացի, հրահրել է Պուտինը, քանի որ դրան նախորդող 6 ամիսներին ռուսական իշխանությունը զորքեր եւ զրահատեխնիկայի մեծ քանակություն էր կուտակել Վրաստանի սահմանին: Այդ քանակությունը գերազանցում էր Կուրսկի ճակատամարտում եղած զորքերին ու տեխնիկային»,- ասել է Կասյանովը:

Նա վստահ , որ հակամարտությունը նախօրոք էր պատրաստվել, իսկ Սահակաշվիլին տրվեց այդ սադրանքին: «Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է գերազանցեր իր մանդատը եւ լայնամասշտբ պատերազմ սկսեր»,- ընդգծել է նախկին վարչապետը: