Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր Վիեննա կատարած այցի շրջանակներում, ապրիլի 24-ին հանդիպել է հայ ուսանողների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, Աշոտյանը Վիեննայում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներին, որոնք նվիրված են եղել հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին եւ Զատիկի տոնին:

Մասնավորապես, ԱՇոտյանը միացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայ ուսանողների պիկետին` Սուրբ Ստեֆանի եկեղեցու մոտ: