Այսօր տեղեկություն տարածվեց, որ Նախագահ Քոչարյանը կրկին տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ։ Բայց հետաքրքիրն այն է, որ հաղորդակցության մեջ նշված չէր այն հանգամանքը, որ նա ապաքինվել է, ինչն ինձ մոտ առաջացրեց հարցեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» հանահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:

«Արդյո՞ք նա ստացել է անհրաժեշտ բուժումը, արդյո՞ք իր ինքնազգացողությունը այդքան լավ է, որ համատեղելի է քրեակատարողական հիմնարկում պահվելու հետ։  Թե՞ մենք կրկին գործ ունենք խմբագրի անձնական վենդետայի դրսևորումներից մեկի հետ։  Ցավոք, քաղաքական լեքսիկոնում չկան բառեր, որոնք կբնութագրեն այսօրվա իշխանության պահվածքը։ Դա անելու համար պետք է անցնել իրենց հասկանալի, փողոցային լեքսիկոնի.. »,- գրել է Արա Վարդանյանը: