Կիեւյան կամրջից այսօր` ապրիլի 26-ի առավոտյան մի երիտասարդ իրեն ցած է նետել, քիչ առաջ դիակ տեղափոխող ավտոմեքենան երիտասարդի դին կամրջի տակից տեղափոխեց դիահերձարան:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 10.30-ի սահմաններում մի երիտասարդ ինքնասապանություն գործելու նպատակով Կիեւյան կամուրջից իրեն ցած է նետել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն քանի որ պարզվել է, որ տարածքը Մաշտոցի վարչական շրջանինն է, նշված հատվածում օպերատիվ քննչական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասապանը Դավիթաշենի առաջին թաղամասի բնակիչ, 27-ամյա Տիգրան Խաչատրյանն է, ով սովորում է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Արդեն Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ինքնասպանության դրդապատճառների մասին կպարզի քննությունը:




























