Բաքվում կրկին փակվել է Իսրայելի դեսպանատունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների հետ կապ հաստատելու բոլոր միջոցներն ապարդյուն են անցնում: Լսափողը «վերցնում է» ավտոպատասխանիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի պետական բյուրոն նախազգուշացրել է  մի շարք երկրներում հրեաների դեմ հարձակումների վտանգի մեծացման մասին: Այց ցուցակում են հայտնվել 9 երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ դ`Իվուարը, Մալին եւ Մավրիտանիան:

Հիշեցնենք, որ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն չկա: Այդ զգուշացումից հետո, ժամանակավորապես փակվել են Իսրայելի դեսպանատները Վրաստանում եւ Ադրբեջանում: