Եվրախորհրդարանի Վրաստանի հարցով զեկուցող Քշիշտոֆ Լիզեկը ապրիլի 27-29-ին կայցելի Վրաստան: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
«Լեհ պատգամավոր Քշիշտոֆ Լիզեկն աշխատում է Վրաստանի վերաբերյալ զեկույցի վրա, որը հետագայում Եվրախորհրդարանի բանաձեւի հիմք է դառնալու: Դրա համար, մեզ համար շատ կարեւոր է նրա հետ հանդիպումը բարձր մակարդակով, որի ժամանակ տեղեկատվություն կտրամադրվի Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- ասել է Կալանդաձեն:
Փոխնախարարի խոսքով, Եվրախորհրդարանի զեկուցողի հետաքրքրությունների շրջանակում է Վրաստանի անվտանգությունն ու կայունությունը, ընթացիկ քաղաքական ու տնտեսական գործընթացները:
Վրաստան այցելության ընթացքում Լիզեկը հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանում եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:





























