Հայտնի բելգիական ավիափոխադրող Lufthansa - Brussels Airlines-ի դուստր ընկերությունը թռիչքների դադարեցումը երկարացրել է առնվազն մինչեւ մայիսի 15-ը, հայտնում է Reuters-ը: 

Բելգիական ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր ցածր պահանջարկի պատճառով իր չվերթները մինչեւ ապրիլի 19-ը տեղափոխելու մասին, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկրների իշխանությունների մտցրած խիստ միջոցառումների հետեւանքով:

Ընկերությունը, որն ունի 4200 աշխատակից, հայտնել է, որ կարճատեւ աշխատանքային օրվա սխեման կերկարացնի, որով ընկերության ղեկավարությունը կրճատում է աշխատավարձերը, ընդ որում՝ աշխատավարձի մնացած մասը փոխհատուցվում է երկրի իշխանությունների կողմից: