Հոռետեսական սցենարի դեպքում աշխահում գործազրկության մակարդակը կարող է 10,1 տոկոս կազմել 2020 թվականի դեկտեմբերին եւ 10,6 տոկոս 2021 թվականի մարտին, նշված է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

Բազային սցենարով գործակալությունն ակնկալում է գործազրկության 6,5 տոկոս մակարդակ 2020 թվականի վերջին եւ 6,7 տոկոս 2021 թվականի մարտին:

«Այս ենթադրություններն արտացոլում են տնտեսական գործունեության անսպասելի եւ համատարած դանդաղումը, ինչը չի եղել նախորդ ճգնաժամերի ժամանակ: Սա առաջացրել է գործազրկության մակարդակի սովորականից ավելի արագ աճ եւ մեծ թվով հատվածներում ու տարածաշրջաննում սադրել լրջագույն եւ մասշտաբային վարկային ցնցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ ակնհայտ է դառնում, որ կորոնավիրուսի տարածումը կարող է առաջացնել պահանջմունքի զգալի նվազում եւ ընկերությունների աշխատանքում խափանումներ, որոնք նվազեցնում են եկամուտները, մեծացնում ազատվող աշխատակիցների թիվը, հանգեցնել ընկերությունների դեֆոլտի կտրուկ աճի, կարծում են վերլուծաբանները: