Fox Nation-ի հաղորդավարուհի Նենսի Գրեյսը քննարկել է Վիսկոնսին նահամգում որդեգիր ծնողների սպանության մեջ երիտասարդ կնոջ հնարավոր դերակատարման մասին հարցը, հաղորդում է Fox News-ը:

18-ամյա Հարի Սենֆորդը եւ Ալինջա Լարին ձերբակալվել են երեքշաբթի: Նրանց մեղադրանք է առաջադրվել 52-ամյա բժիշկ Բեթ Փոթերի եւ նրա 57-ամյա ամուսին Ռոբին Քարի առաջին աստիճանի սպանության համար:

CrimeOnline.com քրեական կայքի թղթակից Դեյվ Մաքը հայտնել է հաղորդավուհուն, որ սպանված զույգի որդեգրված դուստրն ապրել է ձերբակալված Սենֆորդի հետ ծնողների տանը նրանց դաժան սպանությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Թղթակիցը պատմել է, որ ողբերգությունից մի քանի շաբաթ առաջ Բեթ Փոթերն ասել էր դստերն ու նրա կենակցին հեռանալ տնից, քանի որ նրանք հրաժարվել էին պահպանել սոցիալական հեռավորության կանոնները:

Մարտի 31-ին Փոթերի եւ Քարի՝ հրազենային վնասվածքով դիերը հայտնաբերել էր պատահական անցորդը, որը դուրս էր եկել վազքի Վիսկոնսինի համապսարանական կապմուսի մերձակայքում:

Ոստիկանությունը համարում է, որ ամուսնական զույգը սպանվել էր նրանց հայտնաբերելուց մեկ օր առաջ: