Վրաստանին եւ ԱՄՆ-ին կապում են խորը եւ բարեկամական հարաբերություններ, լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ով նախօրեին ժամանել է Թբիլիսի:

Բրայզան հայտարարել է, թե Թբիլիսիում հանդիպումներ կունենա ԱՄՆ փոխպետքարտուղար Թինա Քեյդենաուի հետ, ով ղեկավարում է ամերիկյան պատվիրակությունը:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականությունն ու հարցերի լայն շրջանակ:

«Փոխպետքարտուղարի այցը հերթական վկայությունն է այն խորը եւ բարեկամական հարաբերությունների, որենք իրար են կապում Վրաստանին ու ԱՄՆ-ին: Մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքը Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Նշենք, որ Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում աշխատանքային խմբի բանակցությունների չորրորդ ռաունդը մեկնարկել է Թբիլիսիում, ապրիլի 27-ին: