Լեռնային արդյունաբերությունը հայկական տնտեսության ամենակարեւոր ոլորտներից , լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այդ ոլորտում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո:

Նա ընդգծել է, թե հենց այդ ոլորտում են աշխատում ամենախոշոր ձեռնարկությունները, եւ, հետեւաբար, Հայաստանի ամենախոշոր հարկատուները: Այդ կապակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդում մշակվել է առաջիկա երեք տարվա համար հարկային-մաքսային բարեփոխումների ծրագիրը:

«Ես անձամբ կցանկանայի հավաստիացնել այդ ոլորտի խոշոր ձեռնարկատերերին, որ մեր նպատակն է մեղմացնել հարկային-մաքսային վարչարարությունը: Իհարկե, դա չի նշանակում հարկային բեռի թեթեւացում, մենք չենք կարող նվազեցնել մեր սոցիալական, առողջապահական, պաշտպանական ծախսերը: Մենք չենք կարող թոշակներ չվճարել կամ ուշացնել դրանք: Այդ կապակցությամբ, մեղմացնելով վարչարարությունը, մենք տնտեսվարողների կողմից ողջախոհություն ենք ակնկալում: Դա փոխշահավետ գործընթաց է»,- ասել է նախագահնը` հաղորդելով, որ ձեռնարկատերերն իրենց հերթին խոստացել են առաջիկա 3-3,5 տարում կրկնապատկել արդյունավետությունը: «Իսկ դա նշանակում է հարկերի կրկնակի ավելացում, նոր աշխատատեղեր»,- ասել է պետության ղեկավարը: