Եմենի ավելի քան 10 քաղաքներում ապրիլի 27-ին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով ցույցեր են ընթանում:
Շատ խանութներ, դպրոցներ եւ հաստատություններ փակ են ի նշան բողոքի, ընդդիմության կողմից քաղաքացիական անհնազանդության կոչ անելուց հետո:
Ադեն քաղաքում ցուցարարների հետ բախման արդյունքում 1 մարդ է զոհվել:
Եմենի նախագահը համաձայնվել է Պարսից ծոցի պետությունների առաջարկած իշխանափոխության ծրագրին, սակայն գրավոր համաձայնություններ դեռ ձեռք չեն բերվել: Ընդդիմության մի մասը անհապաղ հրաժարական է պահանջում:




























