Հայաստանում ապրիլի 26-27-ին արձանագրվել է կողոպուտի 1 դեպք, որը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ   խարդախության եւ խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 6 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 9 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հայտնաբերել են որսորդական 1 հրացան, 1-ական գազային, ազդանշանային եւ մարտական ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 75 փամփուշտ:

Ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, ինքնաձիգի 2 պահունակ, 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, լուսարձակիչ, ինքնաշեն կռփազենք եւ տարբեր տրամաչափի 435 փամփուշտ: