Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 46-ամյա Ալեքսանդր Մակարյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նա հանցագործ աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող»` «Ալո» մականունով։

Վերջինս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վաչության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել «Նաղարշ» խորտկարանի մոտից։ Նրա մոտ ապօրինի զենք էր հայտնաբերվել։

Քննչական մարմինը դիմել էր դատարանին, որպեսզի նրա նկատմամբ երկամսյա կալանք կիրառվի։ Դռնփակ դատական նիստից հետո խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը: