Բեռլինի մերձակայքում՝ Մյուլենբեք քաղաքում, ոստիկանները փորձել են ստուգել մի խումբ երիտասարդների փաստաթղթերը, որոնք գտնվում էին ավտոբուսի կանգառում եւ, ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, մարիխուանա ծխում այնտեղ։ Այժմ այդ երկու գործողությունները համարվում են անօրինական Գերմանիայում, գրում է DW-ը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գերմանիայում արգելված է ավելի քան երկու հոգուց բաղկացած խմբերով հավաքվելը։

Երիտասարդները փախուստի էին դիմել, իսկ ոստիկանները փորձել էին հասնել նրանց, եւ դա չէր հաջողվի, եթե նրանց կողքով հեծանիվով չանցներ ութամյա տղան։ Երեխան, կարճ ժամանակ մտածելով՝ առաջարկել էր ոստիկանին իր հեծանիվը, որն էլ այդ հեծանիվով կարողացել էր հասնել օրինազանցներին․ նրանցից մեկը 19 տարեկան էր, մյուսը՝ 25։

Շաբաթ՝ ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ Բրանդենբուրգ հողի ոստիկանության բաժանմունքում երեխային շնորհվել էր փափուկ խաղալիք ցուցաբերած օգնության համար։ Հեծանիվը եւս վերադարձրել էին նրան անվնաս վիճակում, ինչպես նշել են ոստիկանները։ Իրավախախտ երիտասարդների նկատմամբ հարուցվել է գործ կարանտինը չպահպանելու եւ թմրանյութ օգտագործելու հատկանիշներով։