Վրացի սահմանապահները Վրաստան-Թուրքիա պետական սահմանը ապօրինաբար հատելու փորձի պահին ձերբակալել են չորս արտասահմանցիների: Այս մասին հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Վրաստանի սահմանային պաշտպանության վարչության տեղեկատվությամբ, ձերբակալվածներից երեքը Ուզբեկստանի քաղաքացիներ են` Օսարա Միրզաեւան, Փիրուզա Տուրանովան եւ Գուլիրանո Ռամոնովան, իսկ մեկը` Թուրքիայի քաղաքացի Ղազար Կայան: Նրանք փորձել են Վրաստանից Թուրքիա անցնել շրջանցելով անցակետերը, սակայն բռնվել են:
Նրանց նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել:



























