Մոտ մեկշաբաթյա կտրուկ տատանումներից հետո փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 27-ին կայունացել է։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 371,04 դրամ, ընդ որում՝ առեւտրային նստաշրջանի ընթացքում փոխարժեքի էական տատանումներ չեն արձանագրվել։

Երեկվա համեմատ դոլարը մի փոքր արժեւորվել է՝ 0,5 կետով կամ 0,14 տոկոսով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 4,55 մլն դոլար։

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսան որոշ ուշացումով իր կայքէջում տեղադրեց առեւտրային նստաշրջանի մասին տեղեկատվությունը։

Թեեւ բորսայում դոլարի արժեւորմանը՝ առեւտրային բանկերը կանխիկ դոլարի առքի փոխարժեքը չեն բարձրացվել։ Ինչպես եւ առավոտյան՝ բորսայի փակումից հետո էլ կանխիկ դոլարը փոխանակման կետերին կարելի է վաճառել առավելագույնը 370 դրամով։