Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ոլորտի ընկերությունների ղեկավարների եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ավելացնել ռոյալթիի, այսինքն` գերշահույթի հարկը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանը:
«Ես առաջարկել եմ ավելացնել ռոյալթիի հարկը այն ընկերությունների համար, որոնք աշխատում են գերշահույթով, այլ ոչ նրանց, ովքեր հազիվ են գոյատեւում»,- պարզաբանել է Հակոբյանը եւ հավելել, որ ոլորտի խնդիրները պետք է լուծվեն օրենսդրական բարեփոխումների միջոցով:
Հակոբյանը նաեւ ափսոսանքով նշեց, որ Հայաստանում դեռեւս ձգձգվում է պղնձավերամշակման գործարանի շինարարությունը, քանի որ պղնձի արդյունահանման ծավալները անբավարար են: «Մեզ անհրաժեշտ է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 60-80 հազար տոննայի, այսինքն կրկնապատկել»,- նշել է նա:





























