«Ավտոմեքենային» ամենատարածված անուններն են Բենթլին, Տեսլան եւ Լեքսուսը:

Նման անունների մոդան սկսվել է դեռ 20 տարի առաջ: Միացյալ Նահանգներում ծնողներն իրենց նորածին երեխաների ավելի ու ավելի հաճախ են կնքում ավտոմոբիլային ապրանքանիշների անունններով: Այդպես, տղաների համար ամենատարածված անունը Բենթլին է, աղջիկների համար` Տեսլան եւ Լեքսուսը, գրում է Choose My Car-ը: 

«Ավտոմոբիլային» անունների մոդան սկսվել է դեռ 2000-ականների սկզբին: 20 տարվա ընթացքում երկրում 42 388 տղա կնքվել է Բենթլի անունով, 29-ը` Նիսան եւ Յագուար, յոթ երեխա` Մերսեդես, վեցը` Կադիլաք եւ հինգը` Սուբառու անուններով: 2000 թվականից ի վեր 2910 աղջիկ է ծնվել, որոնց ծնողները կոչել են Լեքսուս, 2209 երեխայի անունը կնքվել է Բենթլի, 1395 աղջկա անունը` Տեսլա, 133 աղջկա անունը` Աուդի, 55 նորածին աղջիկ ստացել է Աստոն անունը, իսկ 23-ը` Ֆեռարի: