Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր` ապրիլի 27-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են հակաօդային պաշտպանության կարողությունների ընդլայնման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումները, ՀՕՊ զորքերի սպառազինության վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումները եւ հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՕՊ համակարգի մոդեռնիզացիան հատկապես տեղին է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների կոնտեքստում: Հրադադարի կնքումից ի վեր Ադրբեջանն սկսել է մոդեռնիզացնել իր բանակը: Այդ երկրի ռազմական բյուջեն հասել է 3,12 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ 2003 թվականին այն կազմում էր 135 մլն դոլար:




























