Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 27-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության ղեկավարը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:
«Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն, դրանց մեծ պահանջարկը:





























