Իրաքի հյուսիսում երեք մարդ զոհվել է, եւս 29-ը վնասվածքներ են ստացել պայթյունների շարքի արդյունքում:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, դա եղել է հարձակում Քիրքուք քաղաքի փոխոստիկանապետի վրա: Նա պայթյունից չի տուժել: Սակայն նրա թիկնապահների մոտ պայթյուններ են որոտացել: Զոհվածների ինքնությունը չի հաղորդվում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:



























