Ինքնասպանություն գործելու նպատակով քիչ առաջ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից՝ «Միկա» բենզալցակայանի մոտից, իրեն ցած է նետել։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ պարզելու համար ինքնասպանության փորձ արածի ինքնությունը։
Նա բարեբախտաբար, կենդանի է մնացել:
Պարզվել է, որ նա Ուկրաինայի քաղաքացի է, 38-ամյա Դմիտրի Յազինն է: Հատկանշական է, որ սա Յազինի կողմից ինքնասպանության 5-րդ փորձն է, որը նույնպես անհաջող է անցել:
Դմիտրի Յազինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:





























