Ավստրիան սկսել է մեղմել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման վերահսկման նպատակով ներդրված սահմանափակող միջոցները: Երեքշաբթի` ապրիլի 14-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 400 քմ մակերեսով փոքր խանութները, ինչպես նաեւ մասնագիտացված առեւտրային ձեռնարկությունները, որոնք շինարարական եւ այգեգործական պարագաներ են վաճառում, հայտնում է DW- ն:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ հաղթահարել այս ճգնաժամը»,- հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Մարտի 16-ից ուժի մեջ մտած սահմանափակումների մեղմացումը կապված է մի շարք պայմանների հետ: Այդպես, խանութներում միաժամանկ կարող են սահմանափակ թվով հաճախորդներ գտնվել, այցելուները պետք պաշտպանիչ դիմակներ կրեն եւ հեռավորություն պահպանեն: Մնացած բոլոր խանութները, առեւտրի կենտրոնները եւ վարսավիրանոցները պետք է բացվեն մայիսի 1-ից, իսկ ռեստորաններն ու հյուրանոցները կկարողանան վերսկսել աշխատանքը մայիսի կեսերից, հավելել է Կուրցը: Դպրոցները նույնպես կմնան փակ եւ կշարունակեն հեռավար ուսուցումն առնվազն մինչեւ մայիսի կեսը:

Ավստրիան ԵՄ միակ պետությունը չէ, ով անցել է կորոնավիրուսային սահմանափակումների աստիճանական թուլացմանը: Այդպես, Իսպանիայի իշխանություններն ապրիլի 13-ից թույլատրել են  շինարարական ընկերությունների եւ առանձին արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը: Իսկ Դանիայում ապրիլի 15-ից մանկապարտեզներն ու տարրական դպրոցները կրկին կբացեն իրենց դռները: