Լեհաստանը կսկսի չեղարկել սահմանափակող միջոցները, հաղորդում է Reuters-ը:

Իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը հայտարարել է, որ սահմանված ցանկանում  է թուլացնել համավարակի տնտեսական հետեւանքները, քանի որ սահմանափակումները երկրի վրա նստում է մոտ 10 մլրդ զլոտի (2,42 մլրդ դոլար):

Լեհաստանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7049  եւ մահվան 251 դեպք:

Անցած շաբաթ երկարաձգվել է դպրոցների աշխատանքի դադարեցումը՝ մինչեւ ապրիլի 26-ը: Լեհաստանի սահմանները փակ են մինչեւ մայիսի 3-ը: