Հայտնվել են հաջորդ սերնդի Mazda6-ի նոր մանրամասները։ Ապագա «վեցը» կստանա կուպեանման թափք՝ հետին անիվային շարժման մոդուլային պլատֆորմով եւ հիբրիդային ուժային սարքով, գրում է Motor-ը։

Սպասվում է, որ ճապոնական ապագա ավտոմեքենայի դիզայնը ոգեշնչված է Mazda Vision Coupe Concept-ով եւ շատ է տարբերվում «վեցի» նախորդ բոլոր սերունդներից։ Առաջին անգամ կուպեանման սեդանի նախատիպը 2017թ․ ներկայացվել է Տոկիոյի ավտոսրահում։

Նոր շարքում կհայտնվի կուպեի լիարժեք թափքով մոդիֆիկացիա, որն, ըստ շշուկների, կարող է ստանալ RX ինդեքսը՝ ապրանքանիշի հանրահայտ ռոտորային ավտոմեքենաների պատվին, որոնք 2011-ից այլեւս չեն արտադրվում։