Շիրակի մարզի Ազատան համայնքում փորձնական զորավարժանք է անցկացվել, որին մասնակցել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Թիրախ է ընտրված եղել Շիրակի մարզի Առափիի սողանքային գոտին, թե իբր սողանքն ակտիվացել ու մեծ վնասներ է հասցրել համայնքին:
Ըստ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի, «ընտրված են այնպիսի համայնքներ, որոնք մարզում առավել խոցելի են, ներկայումս առավել վտանգավոր է Առափիի սողանքային գոտին, որն առաժմ միայն պարբերաբար ուսումնասիրությունների է ենթարկվում»:
Հիշեցնենք, Առափի գյուղի բնակֆոնդի 50 տոկոսից ավելին սողանքային գոտում է, 10 ընտանիք ենթակա է անհապաղ տարհանման` Առափիի գյուղապետարանի տվյալներով:




























