Ճապոնիայում կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել: 700 կիլոգրամանոց խմբաքանակն առգրավվել է Յոկոհամա նավահանգստում, հաղորդում է Kiodo-ն:

Խմբաքանակի արժեքը «սեւ շուկայում» գնահատվում է 1,4 մլրդ իեն (մոտ 130 մլն դոլար):

Ճապոնիայի իրավապահ մարմինները կարծում են, որ գործում ներգրավված է կազմակերպված հանցավոր խումբը:

Վերջին տարիներին նման դեպքերը Ճապոնիայում ավելացել են: Անցած տարի 400 կիլոգրամանոց խմբաքանակ էր առգրավվել: