Ապրիլի 16-ին Ազգային ժողովում պատգամավորները քննարկում են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում թեկնածության հավանության հարցը:

Իշխող «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է տնտեսագիտության թեկնածու Մարտին Գալստյանին: Նա միակ հավակնորդն է: Հիմնական զեկուցողն էր «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը եւ ներկայացրեց Գալստյանի կենսագրությունը:

Խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս թեկնածուն գնահատեց Կենտրոնական բանկի արձագանքը կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հետ կապված իրավիճակին, հիշատակեց տնտեսության համար առկա սպառնալիքների մասին:

Նա անդրադարձավ նաեւ Կենտրոնական բանկի արձագանքին քայլերին, որոնք ձեռնարկվել են վարկերի տոկոսների վճարման հետաձգման համար: «Բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն էր ընձեռվել վարկերի տրամադրման պայմաններն այնպես վերանայելու, որ ուշացումները չանդրադառնային վարկային պատմության վրա եւ չմեծացնեին վարկային բեռը: Պետությունն առաջիններից մեկն էր, որ իր դերակատումն ունեցավ COVID-19-ի հետեւանքները մեղմելու գործում»,- ընդգծեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ ԿԲ-ն աշխատում է չափազանց ծանրաբեռնված ռեժիմում՝ կամուրջ լինելով բանկերի եւ վարկառուների միջեւ: