1996-ին Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր, որպեսզի նախագահի ընտրությունների ժամանակ իր հիմնական մրցակիցը կոմունիստ Բադալյանը լիներ, այսինքն այն ժամանակվա Հին ու Նոր Հայաստանի պայքարի տեսք ստանար մրցակցությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Քարոզչության առումով դա իր համար ամենանախընտրելի տարբերակն էր։ Մյուս կողմից կստանար Ելցինի աջակցությունը, որի մրցակիցն իրոք կոմունիստ Զյուգանովն էր, համ էլ Արևմուտքից նույնպես աջակցություն կստանար՝ պարզ պատճառով։ Բայց կյանքը դաժան էր, հիմնական մրցակիցը նույնպես այն ժամանակվա Նոր Հայաստանի ներկայացուցիչն էր՝ Վազգեն Մանուկյանը։ Ստիպված ընտրակեղծիքների մեքենան միացրեցին», գրել է Ստեփան Դանիելյանը։

Հիմա, գրում է քաղաքագետը, պատմությունը կրկնվում է․

«Նիկոլը նույն գետն է մտնում ու փորձում է իր այլընտրանքը Հին Հայաստանը ներկայացնել։

Չի ստացվելու»։