Պրահայի օդանավակայանը շաբաթ հայտնել է վերջին մի քանի օրերին իր ՏՏ ցանցի վրա կիբեռհարձակումների շարքի մասին, որի հետեւանքով Չեխիայի կիբեռանվտանգության վերահսկողությունը խստացրել է զգուշացումները երկրի հիվանդանոցների եւ ենթակառուցվածքների ՏՏ ցանցերի վրա համանման հնարավոր հարձակումների վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
«Օդանավակայանի վեբկայքերի վրա դիտավորյալ հարձակումները հայտնաբերվել են նախապատրաստական փուլերում: Դա կանխել է դրանց տարածումը եւ հետագա բոլոր փուլերը, որոնք կարող էին հաջորդել եւ ընկերություններին վնաս հասցնել»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ իրենց համակարգչային համակարգերի վրա կիբեռհարձակումների շարքի մասին էին հայտնել Չեխիայի մի քանի հիվանդանոցներ: Հայտնի է, որ հաջողվել է հարձակումները հետ մղել:





























