Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բեռնատարի ինքնաթափը ընթացքի ժամանակ բարձրացել և վնասել է էլեկտրասյունն ու էլեկտրալարերը։ Դրա հետևանքով սյունը մասամբ թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Էլցանցի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են խնդիրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։