Բոսնիայում մոտ 80 մարդ հացադուլ է սկսել՝ ի նշան կարանտինի դեմ բողոքի, որ սահմանվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետեւանքով, հայտնում է Fox News-ը:
Բոսնիացիների մի խումբ աշխատել է արտերկրում եւ վերջերս է վերադարձել հայրենիք: Սակայն նրանց համար 28 օր կարանտին են սահմանել Զենիկա քաղաքի հյուրանոցներից մեկում:
Այսօրվանից կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները հացադուլ են հայտարարել, որպեսզի ճնշում գործադրեն իշխանությունների վրա եւ տնային մեկուսացման հասնեն:
Այս ամենից բացի, բողոքի ցույցի մասնակիցներն արգելել են բժիշկների մուտքը, ովքեր ամեն օր հյուրանոց են այցելում եւ չափում են նրանց ջերմությունը:
Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Բոսնիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1309 դեպք, մահացել է 49 մարդ:





























