Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավտոմեքենան, որը նմուշներ էր տեղափոխում կորոնավիրուսի ախտորոշման համար, հարձակման է ենթարկվել Մյանմարի Ռաքհայն նահանգում, վարորդը սպանվել է, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի հայտարարությունը:
«ԱՀԿ-ից մեր գործընկերները Սիտուե վարչական կենտրոնից Յանգոն ուղեւորվող ՄԱԿ-ի ավտոմեքենայի ղեկին էր, նա նմուշներ էր տեղափոխում COVID19-ի ախտորոշման համար` առողջապահության եւ սպորտի նախարարության աջակցությամբ»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը չի հայտնել, թե ով է պատասխանատու ԱՀԿ-ի ավտոմեքենայի վրա հարձակման համար:
Միջադեպի համար միմյանց մեղադրել են Մյանմարի բանակը եւ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները: Երկու կողմերն էլ հերքում են մեղադրանքներն իրար հասցեին:





























