Երեւանում մեկնարկած միջազգային «Տանգո» փառատոնի շրջանակներում ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում հանդես կգան Մարսելո Նիսինմանը` բանդոնեոնահար, Արմեն Բաբախանյանը` դաշնակահար եւ Շմավոն Գրիգորյանը` ֆագոտ, ինչպես նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Ծրագրում կհնչեն Պիացցոլա, Շոպեն, Վեբեր, Գինաստեռա: Այսօր` ապրիլի 28-ին փառատոնի վերաբերյալ հրավիրված ասուլիսի բանախոսները նշեցին, որ 2011թ ընթացող «Տանգո» փառատոնի շրջանակներում նախատեսվում է 8 համերգ Երեւանում ու հանրապետության մարզերում` հայ եւ արտերկրի երաժիշտների մասնակցությամբ:
Տանգոյի սիրահարների եւ պրոֆեսիոնալ պարողների համար Երեւանում նախատեսվում են նաեւ վարպետության դասեր արգենտինացի պարողների կողմից:
Փառատոնի բյուջեն 120 եվրո է:





























