2011-2013 թվականների հարկային եւ մաքսային բարեփոխումների ծրագրերն ընդգրկում են 118 միջոցառումներ`18 ուղղություններով, այդ թվում` հարկային մասով` 67, իսկ մաքսային ծրագրով` 51 միջոցառում: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Հարցին, թե բարեփոխումները ֆինանսական ինչ միջոցներով են կատարվելու, Նա պատասխանել է. «Առանց ֆինանսական ներդրումների ոչ մի բարեփոխում լայն թափով չի ընթանա. զուսպ հաշվարկներով այս փաթեթի իրագործման համար շուրջ 50 մլն դոլար կպահանջվի: Հիմնականում օգտագործվելու են կոմիտեի արտաբյուջետային` զարգացման ֆոնդի, կառավարության եւ արտաքին ֆինանսական միջոցները, ինչով զբաղվում են Ազգային անվտանգության խորհրդի համապատասխան ստորաբաժանումները եւ կառավարության մեր գործընկերները: Մենք բավականին լուրջ խնայողություններ ենք կատարել, քանի որ աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելիս` տեսնում ենք, որ նմանօրինակ ծրագրերին հարյուրավոր միլիոն դոլար է հատկացվում` միայն դրա մշակման համար, այնպես որ մենք լուրջ միջոցներ ենք խնայել»:





























