Volkswagen ընկերությունը սկսել է զբաղվել պաշտպանիչ դիմակների արտադրությամբ Չինաստանում` եվրոպական գործարաններում աշխատող իր աշխատակիցների համար, հայտնում է Reuters-ը:

Յուրաքանչյուր ամիս ընկերությունը կկարողանա 1.6 միլիոն դիմակ արտադրել:

Դիմակներն արտադրվում են առափնյա Տյանցզին քաղաքում, որտեղ գտնվում են ընկերության եւ դրա գործընկեր FAW Group-ի ավտոմոբիլային գործարանները:

Դիմակների առաջին խմբաքանակը մայիսի սկզբին կմատակարարվի Գերմանիա, հայտարարել են ընկերությունում: