Կոմունալ ծառայությունների բաժանորդների համար ֆորս մաժորի վերացումն անընդունելի է եւ վիրավորանք մարդկանց նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նկատեց, որ ֆորս մաժորը վաղ թե ուշ պետք է ավարտվի, սակայն ոչ այս պահին, երբ մարդկանց վիճակը վատանում է:

««Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություններ են: Կարելի էր իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում փոխզիջման հասնել: Պետությունը պետք է ռեսուրսներ փնտրի: Բացի այդ, ներքին ռեսուրսները եւս պետք է ռացիոնալ օգտագործվեն: Կան անվճարունակ մարդիկ, եւ նրանց նկատմամբ կարելի է համաներում կիրառել»,-նշեց Պողոսյանը: