Ռուսաստանը հարկադրված է եղել կրճատել ծախսերն այն բանից հետո, երբ միջոցները սպառվել են, իրացվելիության ապրիլյան ճգնաժամը բացահայտել է Ուկրաինայում պատերազմի աճող ծախսերը։ Այս մասին հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։

Խիստ խնայողության ռեժիմը սահմանվել է այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը զգուշացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որ այս ամիս միջոցները չեն բավականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները ժամանակին կատարելու համար, հայտնել են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Աղբյուրների խոսքով՝ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 5,5 տրլն ռուբլի (65,3 մլրդ դոլար)։