Ամերիկյան Boeing ընկերությունը դադարեցրել է բրազիլական Embraer ավիաշինարարական ընկերության հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդվում է ամերիկյան ընկերության կայքում:
Ըստ տեղեկատվության՝ գործարքը կնքվել էր ռազմավարական տարածքը նոր մակարդակի հանելու համար: Կողմերը պետք է ստեղծեին երկու ձեռնարկություն՝ մեկի վրա նախատեսվում էր զարգացնել ավիացիոն բիզնեսը՝ Embraer-ի մասնակցությամբ, իսկ երկրորդում նախատեսվում էր զբաղվել նոր շուկանեի զարգացմամբ՝ C-390 Millennium միջին հեռավորության ինքնաթիռների համար:
Պայմանագիրը լուծելու նախնական ամսաթիվը նշանակված էր 2020 թվականի ապրիլի 24-ին՝ այն դեպքում, երբ որեւէ կողմ չի բավարարում մյուս կողմի պայմանները:
Ընկերության հայտարարության համաձայն՝ գործարքը դադարեցվել է անհաջող բանակցությունների հետեւանքով, որոնց արդյունքում անհնարին է դարձել հասնել այնպիսի պայմանների, որոնք կբավարարեն Boeing-ին:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Բրազիլիայի Տնտեսական պաշտպանության վարչական խորհուրդը (CADE) հունվարի 27-ին հաստատել է ինքնաթիռներ արտադրողների միջեւ համաձայնագիրը, ինչը ենթադրում է երկու համատեղ ձեռնարկությունների ստեղծում: Առաջին համատեղ ձեռնարկությունում, որը պետք է կառուցվեր Embraer-ի օբյեկտների հիման վրա եւ արտադրեր միջքաղաքային ուղեւորատար ինքնաթիռներ, Boeing- ը ստացել է 80% բաժնեմաս Embraer-ը`20%: Երկրորդ համատեղ ձեռնարկությունը պետք է թողարկեր ռազմական տրանսպորտային C-390 ինքնաթիռներ, որից բրազիլական ընկերությանը վերապահվում էր 51%, ամերիկյանին՝ 49% բաժնեմաս։ Ավելի վաղ, այս համատեղ ձեռնարկության արժեքը գնահատվել էր 5,26 միլիարդ դոլար:
2018-ի վերջին Embraer-ը եւ Boeing-ը համաձայնեցրել էին համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործարքի պայմանները: 2019 թ․ սկզբին հայտարարվել էր Բրազիլիայի իշխանությունների կողմից միաձուլմանն աջակցելու մասին, որոնք, լինելով ոսկե բաժնեմասի տեր, վետոյի իրավունք ունեին:
2019-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը (ԵՀ) սկսել էր գործարքի խորը հետաքննություն`կապված այն մտահոգությունների հետ, որ համաձայնագիրը կարող է նվազեցնել մրցակցությունը կոմերցիոն ինքնաթիռների մասով: Ինչպես շաբաթ օրը պարզաբանել է Boeing-ը, համաձայնագիրը հավանության է արժանացել անվերապահորեն բոլոր մակարդակներում, բացառությամբ ԵՀ-ի:





























