Երեւանի Սարի թաղում վարձով բնակվող բազմազավակ Մարիամ Զաքարյանը երկրում ստեղծված այս իրավիճակի պատճառով դժվարին կացության մեջ է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ մարտի 25-ից իր ամուսինը չի աշխատում եւ իրենք մնացել են 28000 դամ նպաստի հույսին:

«Տան վարձը, որը ամսական 40 հազար դրամ է, մոտ երկու ամիս չենք վճարել: Մենք այս վիճակում հայտնվեցինք միայն ամուսնուս չաշխատելու պատճառով: Ես էլ չեմ աշխատում, քանի որ երեք փոքր` 7,6 եւ 3 տարեկան երեխաների եմ խնամում:  Տունը, որտեղ ապրում ենք, խոնավ է, ու ստիպված եմ դիմել օգնության, որովհետեւ ծայրահեղ ծանր վիճակում ենք գտնվում»,- պատմեց Մարիամը` հավելելով, որ ոչ մի տեղից որեւէ օգնություն չի ստանում:

28-ամյա կինը նշեց, որ ամուսինը որպես բանվոր է աշխատել:

Օգնել ցանկացողները կարող են դիմել հետեւյալ հեռախոսահամարով` 077556991 Մարիամ Զաքարյան: