Սաղմոսավանքում երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու պսակադրության արարողությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հովսեփ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից։ Նա գրառում է կատարել եւ կից լուսանկար հրապարակել։

«Երեկ՝ 25.04.2020-ին Սաղմոսավանքում տեղի ունեցավ Վահեի և Լամարայի պսակադրության արարողությունը։ Պսակադրությունը անց է կացվել կարանտինային սահմանափակումների խստագույն պահպանմամբ, նեղընտանեկան միջավայրում»։