Բրիտանիայի բնակչության գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը «մարդու ձեռքի գործն է»:
Հետազոտությունը, որն անցկացրել է The Independent-ը, ցույց է տվել, որ 8 տոկոսը կարծում է, որ վիրուսը տարածվում է 5G ցանցի միջոցով, մի մասը կարծում է, որ կորոնավիրուսը չինացիների զենքն է:
Հարցում անցկացրած խումբը զգուշացրել է, որ նույնիսկ եթե ոչ բոլորն են հավատում նման գաղափարների, «նման կարծիքը մտահոգիչ է եւ նույնիսկ վտանգավոր»:
Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը հայտարարել է պատվաստանյութի դեմ դավադրության տեսությանը հավատալու մասին, 18 տոկոսը համաձայնել է, որ պատվաստումները վնասակար հետեւանքներ ունեն:
55 տոկոսը նշել է, որ կորոնավիրուսը «բնական երեւույթ է», իսկ 45 տոկոսը նշել է, որ դա «արհեստածին է»:
Բրիտանիայի բնակչության 37 տոկոսը կարծում է, որ կորոնավիուսի տարածումը կապված է 5G տեխնոլոգիայի հետ:
Նրանց կարծիքով՝ այն ստեղծվել է Չինաստանի կողմից որպես կենսաբանական զենք, իսկ 21 տոկոսը կարծում է, որ դա «Նոր աշխարհակարգ է»:
Եզրահանգումները կատարվել են այն բանից հետո, երբ ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ դավադրության տեսությունները ծայրահեղականներն օգտագործել են որպես «խայծ» նոր զորակոչիկների ներգրավելու համար:
Պաշտոնյաները մտահոգված են այն հանգամանքով, որ կարանտինի պատճառով մարդիկ համացանցում ավելի շատ ժամանակ են անցկացնում մենակության մեջ՝ այդ ընթացքում վախ ու տառապանք զգալով, որոնք նրանց պակաս ունակ են դարձնում ապատեղեկատվությունը հայտնաբերելու ու հերքելու համար:
Գլխավոր սուպերինտենդանտ Նիկ Ադամսը, որը «Կանխարգելում» ծրագրի ազգային համակարգողն է, հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ 5G տեխնոլոգիան կապող «կեղծ հայտարարություններին անչափ ուշադիր են հետեւում»: «Ծայրահեղ աջ խմբերը այն գործարկում են որպես խայծ, որ մարդկանց ներգրավեն չաթ ֆորումներ, որտեղ այնուհետեւ կարող են խոսել ատելության հետ կապված դավադրության այլ տեսությունների մասին,- հավելել է նա: - Նրանք կարող են ընտրել այն մարդկանց, որոնք խոցելի են, որ նրանց խրախուսեն, արմատականացնեն եւ բերեն ահաբեկչության»:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ դավադրության «վտանգավոր» տեսությունները, որոնք մուսուլմաններին մեղադրում են կորոնավիրուսի տարածման մեջ, տարածվում են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված էր բացահայտել մի քանի կեղծ հոլովակներ, որոնցում պնդում էին, որ մզկիթները շարունակում են բաց մնալ:
«Դավադրության տեսությունները շատ ավելի լուրջ խնդրի ախտանիշն են, երբ մարդիկ չեն վստահում քաղաքականությանը եւ իրենց լքված են զգում.,- կարծում է Հերմանսոնը: - Վստահություն չունենալը կարող է մարդկանց հակել դավադրության տեսություններին, իսկ այնուհետեւ նրանք այդ զգացումներն ուժգնացնում են եւ ավելի վատթար դարձնում»:
Հերմանսոնն ասել է, որ կորոնավիրուսի բռնկման բնույթը նույնպես տեսություններն ավելի գրավիչ է դարձնում արագ փոփոխվող բժշկական հանձնարարականների եւ ամբողջ աշխարհում միանգամայն տարբեր մոտեցումների ֆոնին: «Երբ մեծ իրադարձություններ են տեղի ունենում, փոփոխվող աշխարհներ, մենք ցանկանում ենք, որ դրանք իմաստ ունենան, մենք փորձում ենք դրանց բացատրություն գտնել: Միտքն այն մասին, որ համանման ինչ-որ բան կարող է տեղի ունենալ պատահականորեն, շատերի համար ուղղակի անբավարար է»,- նշել է նա:




























