Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել է միլիոնատեր Թոմ Հագենին ձերբակալել են իր կնոջ՝ Աննա Էլիզաբեթ Ֆալկեվիկ Հագենի սպանության կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոստիկանությունն այսօր ձերբակալել է Թոմ Հագենին, ով կասկածվում է իր կնոջ սպանության մեջ»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կնոջն առեւանգել էին 2018 թվականին: Ոստիկանությունը կարծում է, որ առեւանգումը բեմադրվել է, որպեսզի թաքցվի սպանությունը:

2018-ի հուլիսին Dagens Naeringsliv պարբերականը հոդված էր հրապարակել միլիոնատիրոջ կարողության մասին: Թոմ Հագենը նորվեգացի ինժեներ եւ խոշոր ներդրող է: 1992-ին հիմնել է Elkraft AS էներգետիկ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում եւ Ֆինլանդիայում:

2018-ին նա Capital ամսագրի վարկածով Նորվեգիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 172-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 1,7 մլրդ կրոն  (մոտ 200 մլն դոլար):