ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է միջազգային չվերթներով ԱՄՆ ժամանողներին կորոնավիրուսի թեսթավորում անցկացնելու հնարավորությունը, հայտնում է AFP-ը։
Այն հարցին՝ իր ասածը ենթադրում է կորոնավիրուսի անալիզների կատարում, թե պարզապես ջերմության չափում, Թրամփը պատասխանել է․ «Երկու տարբերակն էլ»։
Նախագահը հայտարարել է, որ այդ հարցը քննարկում է նահանգապետների, մասնավորապես Դե Սանթիսի հետ, որի նահանգը լատինամերիկյան չվերթների հիմնական կետն է։
Թրամփն ասել է, որ նախազգուշական նոր միջոցառումները կներառեն կորոնավիրուսի թեսթավորում «ինքնաթիռում, թռիչքից առաջ», եւ որ կառավարությունը բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ։
Թրամփի վարչակազմն ավելի վաղ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Եվրոպա եւ Չինաստան մեկնումների արգելք էր սահմանել։





























